Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ուրուգվայի Պայսանդու նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչեց Արցախի անկախությունը

Ուրուգվայի Պայսանդու նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչեց Արցախի անկախությունը
06.11.2020 | 15:49

Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Պայսանդուի օրենսդիր մարմինը միաձայն` 28 կողմ քվեներով ճանաչեց Արցախի անկախությունը: Օրենսդիր մարմնի նախագահ, Համայնավար կուսակցության ներկայացուցիչ Էրմես Պաստորինին նշեց 1915-ի Հայոց ցեղասպանության դաժանությունը և նկատի ունենալով Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակը՝ առաջարկեց ճանաչել Արցախի անկախությունը, ինչը ընդունվեց միաձայն: Սա Արցախի անկախության առնչությամբ Ուրուգվայում առաջին պաշտոնական որոշումն է ուղիղ ժողովրդավարական քվեով ձևավորված մարմնի կողմից: Պայսանդուում շատ քիչ հայեր են բնակվում: Նիստին ներկա երկու հայեր՝ Սանդրա Նավադյանը և Ասատուր Չեքմեյանը, քվեարկությունից հետո օրենսդիր մարմնի նախագահին նվիրեցին Արցախի դրոշը, և որոշվեց այն դնել գլխավոր սեղանին:

Նիստը տեղի ունեցավ Պայսանդուի մշակույթի տանը՝ օրենսդիր մարմնի Պալատում շինարարական աշխատանքներ են: Արցախի անկախության ճանաչման հարցով Ուրուգվայի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Ուրուգվայի կառավարությունը շաբաթներ առաջ հայտարարությամբ դատապարտել էր հարձակումները հայ ժողովրդի դեմ:

Դիտվել է՝ 1913

Մեկնաբանություններ